▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Փաշինյանը մեզ չի հավատում, թող Ալիևին հավատա. Սեյրան Օհանյան

Այսօր՝ հունիսի 8-ին, լրագրողների հետ զրույցում Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մեկնաբանելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հայտարարությունները «նախկինների» հասցեին եւ պնդումները, թե սպառազինությունը եւ կարգավորումը մեծ մասով բաժին են ընկել վերջին երեք տարիներին, Օհանյանը նախարար եղած ժամանակ Փաշինյանի հետ իր իսկ զրույցի օրինակն է բերել․

«2016թ. ես իր իսկ խնդրանքով ընդունեցի Փաշինյանին։ Նա եկավ իմ աշխատասենյակ և հարցրեց՝ ինչպե՞ս պատահեց, որ ապրիլյան պատերազմից հետո ավելի լավ կարգավորվեց առաջին գիծը, քան առաջ։ Ես նրա ներկայությամբ հավաքեցի պաշտպանության բանակի հրամանատարի համարը և հարցրի, թե քանի կիլոմետր են հակատանկային ամրացումները։ 483 կիլոմետրից նորից կարգի էր բերվել ընդամենը 6.7 կիլոմետր, նոր դիրքերի տեղամասերում։

Եթե մեզ չեն հավատում, թող նայեն, թե ինչ է ասում նրա ընկեր Ալիևը, ով Ակնայում (Աղդամ) կանգնած՝ ասում է, թե ինչ ամուր են հայերը կառուցել ամրացումները»,- նշել է Օհանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին