▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե «Քարֆուր»-ի ցուցափեղկը փոխվի` այցելուները կմտածեն,որ նորաբաց «Սիթի» են մտել

Երեկ այցելեցի մեր նորաբաց «Քարֆուր» սուպերմարկետը։ Մամուլից ու համացանցից տեղեկացել էի արդեն որոշ մանրամսների մասին, բայց ճիշտը սեփական աչքով տեսնելն էր։ Ներկայացնեմ տպավորություններս ու նոր խանութի օբյեկտիվ ու սուբյեկտիվ դրական ու բացասական կողմերը։
Նախ ասեմ, որ արտերկրում հաճախ եմ օգտվել «Քարֆուրից» և կարող եմ անցկացնել համեմատականներ։ Թվերի հարցում գուցե սխալվեմ, որովհետև ամբողջական պատկերը ստանալու համար ինձ ժամեր էին հարկավոր, բայց թեկուզ կարճ ժամանակահատվածն էլ բավական է, որ կարողամնանք վերլուծություններ կատարել ապրանքատեսակների մասով։Ավելի քան 90 տոկոս ապրանքատեսակները տեղական էին և բոլորիս ծանոթ բրենդեր։ Այն 10 տոկոսն էլ հիմնականում ոչ պարենային ապրանքներ էին, որոնցից շատերը ևս հանդիպում են այլ խանութներում։ Կային հատուկենտ ապրանքատեսակներ, որ Հայաստանում չեն հանդիպել, բայց անկեղծ ասած բավականին թանկ գներով՝ Խմիչք, երշիկեղեն, ձկներ, որոնք հասու են հատուկենտ այցելուներին՝ գները մոտ երեք անգամ գերազանցում էին նմանատիպ տեղական ապրանքատեսակներին։ Իրականում թանկարժեք բրենդ հանդիսացող խմիչքներից գերակշիռ մասը բացակայում էր։ Իսկ էկզոտիկ ծովամթերք և տարբեր կենդանիների ապխտած միս՝ ինչքան ուզես, բայց էլի շատ թանկ գներով։ Ի տարբերություն ձեթերի, լվացքի մաքրող հեղուկների ու նյութերի, որոնց շարքերում նորություններ չտեսանք, ներմուծված ապրանքատեսակների մեջ հանդիպեցի կոնֆետեղենի և հասարակ խմելու ջրի։ Անիմաստ թանկ գնով վաճառվում էին նար այդ ապրանքատեսակները։ Ամենազիլ անակնկալը նաև այն էր, որ խմիչքների բաժնում փոխանակ թարմ ապրանքատեսակների՝ գերիշխում էին Հայաստանում «շշալցված» էժանագին օղիներն ու գինիները։
Արտերկրում «Քարֆուրի» քաղաքականությունը այլ։ Այնտեղ խանութում գերիշխում են ներմուծված ապրանքատեսակներ և դա իրոք աչք է զարնում
Սրահը բավականին հարմարավետ էր և մեծ, այսինքն այցելուները ազատ տեղաշարժվում էին։ Հաճելի էին նաև սպասարկող անձնակազմի էնտուզիազմն ու վերաբերմունքը։ Աշխատակիցների մեծ մասը երիտասարդ տղաներ էին, որոնք ավելի բարեհամբույր էին, քան այլ խանութներում։ Գյուղատնտեսական ապրանքը ևս լավ էր ներկայացված և մատուցվում էր աշխատակիցների օգնությամբ։ ՏԵղում պատրաստվում էին աղցաններ, էկզոտիկ մրգերը կտրատվում էին։ Այս ամենը բավականին հաճելի էր։
Գնային քաղաքականությունը բացարձակ գրավիչ չէր։ Լայն սպառման ապրանքատեսակների գները նույն էին այլ խանութների համեմատությամբ։ Հատուկենտ ակցիաներով ևս այսօր ոչ մեկին չես զարմացնի, քանի որ նույն տիպի ակցիաների հանդիպում ենք համարյա թե բոլոր խանութներում։ Շատ անհարմար էր նաև խանութի կոնկրետ տեղը «Երևան Մոլում»՝ մեծաքանակ առևտրի դեպքում մինչև մեքենայի կայանատեղին կամ կանգառին հասնելը շատ դժվար էր։
Փաստորեն այդքան սպասված «Քարֆուրը» «ՍԱՍ»-ի և «Սիթիի» մի քիչ ավելի կոկիկ դասավորված խանութ էր։ Իմ որևէ սպասում չարդարացավ, և, եթե չիմանայի, որ «Քարֆուրում» եմ՝ կմտածեի ուղղակի, որ համալրվել է տեղական հայտնի սուպերմարկետների ցանցերից մեկը։ Գուցե ես պահանջկոտ եմ, բայց այդ նույն ձեթը, տոմատը, լվացքի փոշին, անգամ՝ կոնֆետեղենն ու լիմոնադները ես կարող եմ մեր հարևան «Սիթիից» գնեմ, իսկ ՈՒթոտնուկներն ու Թառափները, ուղտի մսից ապուխտն ու 35000-անոց ցածր կարգի գինետեսակների գնումը կթողնեմ Ամանորի տոներին։ Բոցերի բոցն էլ այն էր, որ այսօր առավոտյան հաղորդագրություն ստացա մեր սիրելի «Քարֆուրից», որն ինձ տեղեկացնում էր վաճառվող 190 դրամանոց տեղական սոխի, և 265 դրամանոց վերմիշելի ակցիայի մասին։ Զավեշտ՝ գոնե գրեին, որ ֆրանսիայից ներմուծվող ջրի գինն են 450 դրամից իջացրել:

Արևիկ-Վիկտոր Անանյաններ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին