ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ՀՌԱՀ 2013թ. հաշվետվությունը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է. «Հիմա էլ «Կենտրոն» հեռուստաընկերությունն է վերցվել Սերժ Սարգսյանի վերահսկողության ներքո»: Զուրաբյանի ասելով` իշխանություններն ամեն գնով ցանկանում են իրենց ազդեցության տակ պահել բոլոր լրատվամիջոցները: Կարծում եմ, որ քաղաքականությունից դուրս գալուց հետո Ծառուկյանն այդ հեռուստաընկերությունը կարող էր ուղղակի նվիրել ցանկացողին, և իշխանությունները կարող էին նույնիսկ ոչինչ չձեռնարկել այդ ուղղությամբ: Եթե քեզ այլևս պետք չի քարոզչաեթերը, ապա ավելորդ ծախսերն էլ ուղղակի իմաստ չունեն: Իսկ որ դրանից անկախ հեռուստաընկերությունների քանակն է քչանում, դա արդեն քո խնդիրը չէ. թող մտածի նա, ով մնում է քաղաքական դաշտում որպես ընդդիմություն:
Եթե քեզ այլևս պետք չի քարոզչաեթերը, ապա ավելորդ ծախսերն էլ ուղղակի իմաստ չունեն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet