▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե Սյունիքում զորքերը հետ չքաշվեին` ռազմական գործողություններ էին սկսվելու. Փաշինյան

Սյունիքում զորքերի հետքաշման հրամանը եղել է բանավո՞ր, թե՞ գրավոր, և ո՞վ է հնչեցրել այն։ Նման որոշում կայացնելուց առաջ ԱԽ նիստ կայացե՞լ է։ ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս հարցն ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Պատգամավորը նշեց, որ ադրբեջանցի սահմանապահներն այսօր հայտնվել են Սյունիքում, որովհետև դեկտեմբերի 18-ին եղել է զորքերի հետքաշման հրաման, որը նախատեսված չի եղել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։

 Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Սյունիքի հետ կապված հարցին ԱԺ ամբիոնից պատասխանել է:

«Ես երբևէ հրաժարվել ե՞մ, որ այդ որոշման պատասխանատուն եմ։ Գրավոր է եղել, թե բանավոր է եղել, իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները։ Քննարկում եղել է։ ԱԽ նիստ չի եղել, բայց ԱԽ բոլոր անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, մասնակցել են այդ քննարկմանը։ Որոշումը կայացվել է՝ պատերազմից խուսափելու համար։ Իմ համոզմունքն այն էր, որ եթե որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսվելու և Սյունիքում խնդիրներ էինք ունենալու։ Մենք դրանից տասնյակ կիլոմետրեր առաջ էինք կանգած, բայց ցավոք սրտի այդտեղ ենք կանգնել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այդ տարածքները հանձնվել են յոթ շրջանների մաս լինելու բերումով, իսկ թե ինչու են յոթ շրջանների մաս, որովհետև դա արձանագրված է 2010-ին ընդունված «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքով։

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին