▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե տարիներ առաջ Ալլա Լեւոնյանի տատիկը չվախենար, այժմ երգչուհին կկրեր Անդրանիկ Օզանյանի ազգանունը


Եթե շատ տարիներ առաջ երգչուհի Ալլա Լեւոնյանի տատիկը չվախենար, այժմ երգչուհին կկրեր Անդրանիկ Օզանյանի ազգանունը

Life.panorama.am-ը գրում է.

Եթե շատ տարիներ առաջ երգչուհի Ալլա Լեւոնյանի տատիկը չվախենար, այժմ երգչուհին կկրեր Անդրանիկ Օզանայնի ազգանունը, քանի որ նրա պապը Զորավար Անդրանիկի եղբայրն է եղել:

Ապրիլի 24-ին ընդառաջ՝ Life.panorama.am-ին Ալլա Լեւոնյանը պատմել է իր ընտանիքի պատմության մասին. Նրա արամտներն էլ տանում են դեպի Արեւմտյան Հայաստան:

«Պապերս Վանից են եղել, բացի հորս հորից՝ պոլսահայ Գառնիկ պապիցս, ով եղել է Անդրանիկ Օզանյանի եղբայրը: Իմ հորաքույրները, ովքեր տարիքով հայիկիցս շատ մեծ են ու պապիկս Օզանյաններ են եղել: Երբ հայրս ծնվել է, պապիկս 62 տարեկան է եղել ու հայրս դեռ 3 տարեկանն էլ չի բոլորել, երբ մահացել է իր հայրը՝ մեր Գառնիկ պապը, այդ ժամանակ էլ Կոմունիստական ժամանակշրջանի խիստ բարքերից վախենալով՝ տատիկս որոշում է հայրիկիս ազգանունը փոխել եւ Լեւոնյան է կնքում նրան»,- պատմեց Ալլա Լեւոնյանն ու շարունակեց.

«Ցավում եմ, որ ոչ պապիկիս ենք տեսել, ոչ էլ տատիկիս, որպեսզի առավել մանրամասն իմանայինք, թե ինչն է պաճառը եղել ազգանվան փոփոխության, քանի որ Օզանյանների ազգից լինելն արդեն իսկ շատ մեծ հպարտություն է: Ժամանակին Սերո Խանզադյանը, երբ իր գիրքն էր գրում, գալիս էր մեր տուն, հայրիկիս հետ զրուցում տեղեկություններ իմանալու նպատակով, բայց այդ գիրքն էլ կիսատ մնաց, քանի որ Սերո Խանզադյանը մահացավ: Մանկությանս հիշողությունների մեջ կա, երբ տարբեր մարդիկ էին գալիս մեր տուն, հետաքրքրվում Օզանյանի տոհմից, գրի առնում, բայց քանի որ շատ բան չգիտեինք, որովհետեւ հայրս փոքր է եղել եւ մենք էլ հետո հետեւողական չեղանք, արդյունքում էլ պատմության էջերում մնացին մեր տոհմի թաքուն մանրամասները»:

Ալլա Լեւոնյանը նպատակ ունի տոհմածառ գրելու.

«Դեռ տարիներ առաջ ձեռնամուխ եղա մեր տոհմածառը գրելու, սակայն տեղեկություններս շատ-շատ քիչ են, որոշ բաներ գրում ենք, բայց հենց մի փոքր ուզում ենք խորանալ, կանգ ենք առնում, որովհետեւ անհայտ էջեր են մնում: Հույս ունեմ, որ կկարողանամ գտնել ազգիս հետ կապված մանրամասներն ու մի օր մեր տոհմածառը ամբողջական կդարձնեմ, չէ որ տարիներ հետո մենք էլ այդ տոհմածառի մի ճյուղն ենք լինելու, որը կհետաքրքրի մեր ծոռներին»,- նշեց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին