▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե զորքերը հայելային հետ քաշվեն, մեր գյուղերն անպաշտպան չեն մնալու»․ Նիկոլ Փաշինյան

«Ի՞նչ է իրենից ներկայացնում հայելային հետքաշման գաղափարը և ինչ զարգացումներ կան այս ուղղությամբ»,- այսօր՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ և գործը տանել դեպի դեմարկացիա և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորևում։ Այսինքն՝ մենք պայմանավորվել ենք, որ նախ պետք է քայլեր ձեռնարկենք անվտագության և կայունության ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին, որից հետո գործը տանենք դեմարկացիայի և դելիմիտացիայի հանձնաժողով»,- պատասխանեց Փաշինյանը։

«Քանի որ այս առումով շահագրգռված ենք և պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, մենք առաջարկ ենք արել և մեր պատկերացումն այն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն․ դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանգծից հավասար հեռավության պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայողների և արդյունքում նաև հընթացս պետք է տեղի ունենան միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանվորվածությունները կյանքի կոչելու առումով»,- նշեց վարչապետը։

«Այս թեմայով, ցավոք, կան բազմաթիվ անհիմն շահարկումներ այն մասին, որ գյուղեր են անպաշտպան մնալու և այլն։ Չկա էդպիսի բան։ Բնականաբար, առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված»,- հավելեց նա։

Դիտեք նաև՝

Դիտեք նաև`

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին