▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եւս մեկ ՀՅԴ-ական պատգամավոր է միացել Փաշինյանի գլխավորած շարժմանը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը նույնպես միացավ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժմանը:

Նա Facebook-ի իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, իմ ընտրողներին տրված խոստմանը համաձայն: Ես միանում եմ իմ ժողովրդին:

Սա իմ որոշումն է: Հորդորում եմ ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չտրվել սադրանքներին: Թող հաղթի ժողովրդի կամքը»:

Միանում եմ հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին. ՀՅԴ–ական պատգամավոր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության վարկանիշային քվեարկությունով անցած պատգամավոր Սուրեն Մանուկյանը հայտարարություն էր տարածել, որ միանում է համաժողովրդական շարժմանը: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին