Լուրեր են տարածվել, որ Եվա Ռիվասը զբաղվում է օլիգարխների «որսով»: Այս անգամ երգչուհու թիրախում է հայտնի ռուս գործարար, քաղաքական գործիչ Միխայիլ Պրոխորովը. վերջինս ընդունել է երգչուհու ընկերության առաջարկը` ավելացնելով նրան ֆեյսբուքյան իր ընկերների ցանկում:
Բաղձալի միլիոնատիրոջ կողմից առաջարկն ընդունելուց հետո երգչուհին իր պատին ավելացրել է հետևյալը` Я все таки доберусь до тебя…
Այս մասին գրել է esyes.am-ն ու նշել, որ իր թղթակցի հետ զրույցում Եվա Րիվասն ասել է, որ դա կատակ էր իր ընկերների կողմից. «Այս ամենն ուղղակի կատակ էր իմ ընկերների կողմից: Ես ոչ մի կապ չունեմ Միխայիլ Պրոխորովի հետ, նա անգամ իմ ֆեյսբուքյան ընկերներում չկա».- պատասխանել է երգչուհին:
Ի դեպ, վերջին շրջանում երգչուհու ֆեյսբուքյան էջում նաև նկատելի են մտերմիկ նկարներ երգիչ Արթուր Բեսթի հետ: «Արթուրն ամուսնացած է. մենք պարզապես լավ ընկերներ ենք, իսկ իմ անձնական կյանքում ոչ մի փոփոխություններ չկան. ես ազատ եմ»,- տեղեկացրել է Եվան: