▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվա Ռիվասն ասել է, թե ում է կասկածում НТВ-ով սկանդալային տեղեկատվության տարածման մեջ

life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Եվա Ռիվասը օրերս սոցցանցի իր էջում հրապարակել էր հետևյալ գրությունը. «Հենց նոր НТВ հեռուստաալիքով իմ նկարը ցուցադրեցին այն աղջիկների նկարների շարքում, ովքեր 40000 ռուբլի էին վճարել, որպեսզի մեկ ամիս համատեղ կյանք անցկացնեն ինչ-որ մեծահարուստի հետ»: Եվան տեղեկացրել էր, որ դա ապատեղեկատվություն է, և որ ինքն այս առթիվ դատի է տալու НТВ հեռուստաընկերությանը:

Այս ընթացքում ի՞նչ եզրահանգումների է հասցրել գալ երգչուհին' կայքի հետ զրույցում մեկնաբանել է ինքը' Եվա Ռիվասը. «НТВ հեռուստաընկերությամբ նման ապատեղեկատվություն տարածելու համար, այն էլ' անանուն, պետք է հարուստ լինել: Տվյալ մարդը նաև հրաշալի տիրապետում է ՌԴ այն օրենքին, ըստ որի՝ նմանատիպ բարոյական վնասի համար ապատեղեկատվությունը տարածողից պահանջվում է միայն չնչին գումարային հատուցում, իսկ ինձ գումար հարկավոր չէ»,-ընդգծեց երգչուհին: Հարցին՝ «Կարծում եք' տեղեկատվություն տարածողը շոու-բիզնեսից չէ՞»,- երգչուհին տվեց բացասական պատասխան: Նրա խորին համոզմամբ, սա փորձ էր անվանարկելու անձամբ իրեն, իր անձը:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին