▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրատեսիլ 2014-ում հաղթեց Կոնչիտա Վյուրստն, Արամ MP3-ը`4-րդն է

Եվրատեսիլ 2014-ում հաղթեց Կոնչիտա Վյուրստը, որի երկիրն` Ավստրիան Հայաստանին տվեց տասներկու միավոր:

Արամ MP3-ը`4-րդն  է:  Հայաստանն առավելագույն` 12  միավորը տվեց Մոնտենեգրոյին. այդ երկրից էլ, ի դեպ, մենք ստացանք 12 միավոր:

Եվրատեսիլի մասին կարծիքներ կներկայացնենք երկուշաբթի, իսկ մինչ այդ , հիշեցնելով մեր նախկին հրապարակումներից մեկն, առաջարկում ենք կարդալ  «Եթե «բլեֆ»-ը չստացվի» հոդվածը:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում իր ելույթից հետո, Կոնչիտա Վյուրստը, պատասխանելով  լրագրողի հարցին` «Դուք մեծ աջակցություն ունեք եվրոպացի նույնասեռականների կողմից: Արդյոք դա որևէ կերպ օգնել է ձեզ անցնել մրցույթի եզրափակիչ», ասել էր.

«Այո', ես զգացել եմ իմ երկրպագուների աջակցությունը: Այս գիշեր նրանց սերն ինձ ուժ տվեց: Ես գիտեմ, որ նույնասեռականների շրջանում ես կուռք եմ համարվում, սակայն ինձ համար կարեւոր է նաեւ այն, որ ավանդական կողմնորոշում ունեցող անձիք նույնպես սատարեցին ինձ: Նրանք հասկացան, թե ինչ էի ես ուզում հասցնել իմ երգով»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին