▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպացի բանախոսը կոչ է անում հայերին` «գազի գնի վրա չկենտրոնանալ»

Հենց հիմա կարդում եմ 1in.am կայքում հրապարակված նյութը, որտեղ Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքն արտահայտել է հետևյալ դարակազմիկ իմաստուն միտքը` «Այս իրավիճակում հիմնական բանը, որ Հայաստանը պետք է անի, գազի գնի վրա չկենտրոնանալն է, ինչը դեռ բավական ցածր է միջազգային չափանիշներով»: Բանախոսը, ինչպես և Հայաստանում պաշտոնավարող շատ այլ եվրոպացի մասնագետներ կամ փորձագետներ, իր նվիրական պարտքն է համարել, մեզ` «անգրագետ» ու «սարից իջած» հայաստանցիներիս մեր իսկ փրկության ուղին ցույց տալ ու ներկայանալ, որպես «կինոյի մեջի տղա»: Նրա դիտարկմամբ կարևորը խուսափելն է գնաճի հետևանքներից և գազի գնի բարձրացման պատճառով առաջացող սոցիալական խնդիրներից, իսկ այդ խուսափելն հնարավոր է ոչ ավել ոչ պակաս քան` Հայկական շուկայի ավելի բաց դարձնելով,ավելի բաց և մրցակցային կառույցներ ստեղծելով, ինչը հնարավոր կլինի Եվրոպական Միության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու (ԽՀԱԱԳ) մասին համաձայնագրի կնքումից հետո: 
Ավելի պարզ ասած Պրն. Քամբեքն ուղղակի Հայաստանին հասկացնում է, որ ժամանակն է թողնել ռուսների պոչը և լիակատար կերպով միանալ Արևմուտքին:Նույնիսկ վերջինս հեռահար կերպով մեղադրում է գազի պատասխանատուներին` տվյալ դեպքում ռուսական կողմին կամ «Հայռուսգազարդին», միանգամից գազի գնի թանկացման մեջ և հարցի լուծում առաջարկում մեր իշխանություններին չընդունել այն և բանակցություններ սկսել աստիճանական թանկացման շուրջ:
Եվրոպացի դիվանագետի խոսքերն ինչքան էլ լինեն հղկված իրենց ձևակերպման մեջ, միևնույնն է բացում են մի իրականություն որն այսօր առկա է համաշխարհային և տարածաշրջանային առումով, խոսքս վերաձևավորվող աշխարհի մասին է, երբ համաշխարհային առումով երկու գերկենտրոնները Արևմուտքն ու Ռուսաստանը հստակեցնում են իրենց շահերի գոտիները և այստեղ Հայաստանը դառնում է հատուկ հետաքրքրությունների առարկա, այն աստիճան, որ հստակ է վերջինիս ռուսական կողմից խլելու Արևմուտքի նկրտումները; կարֆուրի Հայաստան գալուց մինչև այս հարցազրույց իր էությամբ ընդգծված /թեև քողարկված/ հակառուսական ենթատեքստ ունի և այստեղ պիտի լինենք չափազանց զգույշ չսխալվելու համար:

Արմ Հակ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին