Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մեջբերել էր ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի՝ «Ազատությանը» տված հարցազրույցից մի հատված․ «Ալիևը զգացել է արյան հոտը: Նա հասկացել է, որ բացվել է մի պատուհան, որում ինքը կարող է օգտվել էսօրվա առավելություններից, որ Ադրբեջանն ունի և՛ որպես ռազմականապես բավականին ուժեղ պետություն, և՛ տնտեսապես բավականին ուժեղ պետություն, և՛ մի պետություն, որի հետ ստիպված են հաշվի նստել անգամ գեր տերությունները: Ինքը սա զգացել է, և սա ըստ էության հայտարարություն է նրա մասին, որ Ադրբեջանը շատ շուտով սկսելու է ռազմական գործողություններ Հայաստանի դեմ…. Էն, ինչ որ հիմա պլանավորում է Ալիևը, արդեն սահմանային վեճերի ինչ-որ լուծման հարցեր չեն, դա լինելու է բնակավայրերի գրավումը»։ Մեջբերումից հետո Աննա Հակոբյանը գրել է․ «Կրթվելը նորաձև է արշավի նպատակը այս և այսօրինակ գիգանտ վերլուծություններից մեզ անվերադարձ ազատելն է։ |
Լևոն Զուրաբյանն արձագանքել է Աննա Հակոբյանին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet