▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» դուրս եկավ փլեյ-օֆֆ

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կրկնեց նախորդ տարվա պատմական նվաճումն ու  դուրս եկավ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ։

Որակավորման երրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնը մեկխաղյա դիմակայությունում տանը մրցեց Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» հետ և առավելության հասավ լրացուցիչ ժամանակում՝ 1:0: Ավանի ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը 111-րդ րոպեին խփեց ուկրաինացի պաշտպան Սերգեյ Վակուլենկոն:

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում «Արարատ-Արմենիան» հոկտեմբերի 1-ին Երևանում կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ՝ դիմակայության հաղթողը կնվաճի խմբային փուլի ուղեգիր:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին