▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվս մեկ պատանդ է ազատ արձակվել. զինված խմբի անդամները հանձնվելու մտադրություն չունեն

Armlur.am-ը գրում է. Այս պահին զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում իրավիճակը հանգիստ է ։

Այս մասին հայտնեց «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը։

– Պարո′ն Ավետիսյան, կասեք՝ այժմ ի՞նչ իրավիճակ է տիրում։

– Ամեն ինչ հանգիստ է, հանգիստ իրավիճակ է տիրում։

– Իսկ հետագա քայլերը որո՞նք են լինելու, մինչև ինչքա՞ն եք պատրաստ այդպես մնալ։

– Եթե մեզ վրա չեն հարձակվում, մենք առավել ևս չենք հարձակվում։

– Բայց ինչքա՞ն ժամանակ դա կարող է շարունակվել։

– Մինչև բոլոր հարցերը լուծում ստանան։

– Բայց այդ հարցում դեռ առաջխաղացում չի նկատվում, հետագա քայլերը որո՞նք են լինելու։

– Երրորդ տարբերակներ են միգուցե հնարավոր, տեսնենք։ Այդ տարբերակների մասին խոսակցություն կա, որի մասին չեմ կարող մանրամասներ հայտնել, բայց չի բացառվում, որ նման բան լինի։

– Իսկ պատանդներն այժմ ի՞նչ վիճակում են։

– Բոլորը քնած են։ Մենք քիչ առաջ ևս մեկ հոգու ազատ ենք արձակել։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին