▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղել է պայմանավորված պատերազմ, որը խախտել են մեր 20-ամյա երիտասարդները

«Մենք կրկին անհաղորդ ենք դարձել իրական սպառնալիքներին, չունենք թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վերաբերյալ հստակ ձևակերպված ծրագիր: Այդ պատճառով «Ժառանգություն»-ը բանաձև է պատրաստել, որտեղ նախանշվել են կարևոր սպառնալիքները: Այս բանաձևով հայտարարում ենք, որ այն 25 տարիներին, ինչ որ տեղի է ունեցել՝ մերժում ենք: ՀՀ քաղացիները պետք է ճիշտ կողմնորոշվեն: Ռուսական քաղաքական, ռազմական , տնտեսական այսպիսի ներգրավվածությունը միայն Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակահատվածով պայմանավորված չէ:

Լևոն Տեր-Պետրոսյանն էր հայտարարել, որ Թուրքիայից պարտք ու պահանջ չունի, պատրաստ է եղբայրական հարաբերություններ ունենալ: Արցախի դեպքում էլ պատրաստ էր մեր հայրենիքի մի մասը հանձնել: Նույնն էլ պատրաստ է  անել Սերժ Սարգսյանը: Ես հավատում եմ նրան, որ եղել է պայմանավորված պատերազմ, և հենց առաջին օրն ենք ունեցել հիմնական զոհերը, քանի որ պաշտպանություն իրականացնելու համապատասխան հրաման չենք ունեցել: Իսկ այդ պայմանավորվածությունները խախտել են մեր 20-ամյա երիտասարդները՝ կյանքի գնով պաշտպանելով հայրենիքը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորն անդրադարձավ նաև Ժիրայր Սէֆիլյանի ձերբակալությանը՝ այն համարելով ապօրինի և ոչ հիմնավոր.

 «Նրան կալանավորելով, կարող ենք ասել, որ կալանավորել են նաև մեր հայրենիքի ապագա ազատագրումը»,-նշեց  Զարուհի Փոստանջյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին