«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հերոս տղերքի ծնողներ, հարազատներ, եղբայրներ եւ քույրեր։ Մենք արդեն հայտարարությամբ պահանջել ենք չեղարկել Սեպտեմբերի 21 ի գունագեղ համերգն ու հրավառությունը։ Մեր պահանջը կրկնում ենք։ Իսկ այսօր ժամը 17.00 ից եղեք Հանրապետության հրապարակում՝ կառուցվող բեմի դիմաց, որ մեր պահանջն ավելի տեսանելի եւ հասկանալի լինի։»


