▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Facebook-ը ջնջել է տասնյակ կեղծ հաշիվներ, որոնք պատկանել են Վրաստանի իշխող կուսակցությանը

Facebook-ը հաղորդել է, որ համացանցից հեռացրել է տասնյակ կեղծ հաշիվներ և հարյուրավոր էջեր, որոնք պատկանել են Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը, հայտնում է «Интерфакс» գործակալությունը:

Համաձայն սոցցանցի կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Նաթանիել Գլեյհերի, ջնջվել է ընդհանուր առմամբ 39 հաշիվ, 344 էջ և 13 խումբ: Այս էջերը տարածել են հիմնականում տեղական նորություններ, ներկայացրել են, թե ինչպես են լրատվամիջոցները քննադատում ընդդիմադիր կուսակցություններին և քաղաքացիական տարբեր խմբերին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին