▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆասթ Կրեդիտը ընդլայնում է մասնաճյուղային ցանցը. նոր մասնաճյուղ Արթիկ քաղաքում

Հունիսի 25-ին Արթիկ քաղաքում իր դռները բացեց Ֆասթ Կրեդիտի նոր և հարմարավետ մասնաճյուղը։ Այն
թվով 14-րդն է մարզերում և 26-րդը՝ Հայաստանի տարածքում։

Նոր աշխատատեղերի ստեղծումը, հատկապես մարզերում, տնտեսության զարգացմանն ուղղված
ռազմավարությունը և հաճախորդների համար արագ և հասանելի սպասարկման հնարավորությունն առաջնային
և որոշիչ դեր են խաղում Ֆասթ Կրեդիտի մասնաճյուղային ցանցի աշխարհագրության հարցում։
 «Արթիկ» մասնաճյուղի բացումով դրական ազդակ կհաղորդվի մարզի բնակիչներին, ինչը կնպաստի
լավատեսական սպասումների ձևավորմանը: Մասնաճյուղը մատուցելու է Ընկերության կողմից առաջարկվող
ծառայությունների ողջ սպեկտորը՝ շուրջօրյա ռեժիմով՝ անգամ շաբաթ և կիրակի օրերին։
 Հավատարիմ մնալով «Պարզ և արագ» կարգախոսին, Ընկերությունն ամեն բան անում է իր
հաճախորդներին ավելի մոտ լինելու համար։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին