Ֆրանսիայի «The Voice kids» հեռուստանախագծում Սամվելը կույր լսումների ժամանակ ներկայացրել է Արաբո Իսպիրյանի «Տուն իմ հայրենի» երգը։ Մարզիչների մեջ է նաև հայազգի Պատրիկ Ֆիորին, որը լսելով երգը, մյուս մարզիչներին ասում է, որ այն հայերեն է։
Սամվելը հաղթահարել է կույր լսումներն ու արդեն «The Voice»-ում է։
Սամվելը ծնվել է Հայաստանում, 6 տարեկանից ապրել է Ֆրանսիայում: Տանը ոչ ոք չի երգում և չի նվագում, իսկ հայրը դեմ է երգելու նրա ցանկությանը:
Նա իր կատարումը նվիրել է մայրիկին, ընտանիքին և հայրենիքին: