France 2 հեռուստաալիքը Ֆրանսիայում աջերի և կենտրոնամետների փրայմերիզում հաղթած Ֆրանսուա Ֆիյոնի մամուլի քարտուղար Վալերի Բուայեին հրավիրել է՝ Ֆիյոնի հաղթանակը մեկնաբանելու: Լուրերի թողարկման ժամանակ վերջինս եթեր է դուրս եկել հայկական խաչով շղթայով: Սա համացանցումմեծ դժգոհություն է առաջացրել, քանի որ Ֆրանսիայի օրենսդրության համաձայն, կրոնական խորհրդանիշերի հրապարակային ցուցադրությունն արգելվում է:
Հավելենք նաև, որ France 2-ին տված հարցազրույցից որոշ ժամանակ անց նա կրկին եթերում է եղել, սակայն արդեն առանց խաչի: