▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագարինավանի երեխաները մեկնեցին ճամբար

Հուլիսի 16-ին Սևան քաղաքի Գագարինավանի 20 երեխա մեկնեցին ամառային ճամբար՝ դեպի Երփի հանգստյան գոտի: Երեխաներին ճանապարհելու համար հավաքվել էին ծնողներն ու համայնքի ղեկավարը` Մակիչ Համբարձումյանը. վերջինս իր խոսքում նշեց, որ երեխաների համար կարևոր է նման միջոցառումների կազմակերպումը:

10 օրյա հանգստի հնարավորությունը ընձեռված է Գագարինավանի պարի, մարտեր առանց կանոնների և շախմատի խմբակների սաներին:

Նախաձեռնությունը «Գագարինցիներ» բարեգործական հիմնադրամինն էր: Ամառային ճամբարում երեխաները մարզվելու են ,մասնակցելու են միջոցառումների և ակտիվ հանգիստ են անցկացնելու:

Նախաձեռնությանն աջակցել է  Գեղարքունիքի մարզպետը:

 

Արմինե Մելքոնյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին