Նախագահը հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին ՀՌԱՀ անդամ նշանակելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Գագիկ Բունիաթյանին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասը:
Հիշեցնենք, որ Գագիկ Բունիաթյանը մինչ ՀՌԱՀ անդամ նշանակվելը զբաղեցրել է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:
ASEKOSE.am-ի ունեցած տեղեկություններով` նշված պաշտոնը առաջիկայում հավանական է ստանձնի Մարգարիտա Գրիգորյանը, ով մինչ այս աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում որպես գլխավոր պրոդյուսեր, ՀՀ մշակույթի նախարարությունում որպես մամուլի խոսնակ և այլ տեղերում: