▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Սուրենյանը՝ Ամանորին սպասվող եղանակի մասին

ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը երեկ նշել է, որ երեկվանից  նկատելի է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում: «Եթե երեկ մայրաքաղաքում ցերեկային ժամերին ջերմաստիճանը +5,+6 աստիճան էր, ապա այսօր արդեն հասել էր +11, +12-ի: Իսկ Տավուշի, Սյունքի հովտային գոտում գարնանային պատկեր է՝ ջերմաստիճանը հասել է +18 աստիճանի, առաջիկա օրերին կհասնի +22, +23-ի»,-ասել է նա:

Ինչ վերաբերում է Ամանորին սպասվող եղանակին, Գագիկ Սուրենյանն «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է. «Մեր ճշգրիտ կանխատեսումները սահմանափակվում են տասնօրյա կտրվածքով, բայց հաշվի առնելով այն, որ առաջիկա օրերին գերհզոր տաք ալիքն իր ազդեցության գոտում է վերցրել Ռուսաստանը, Եվրոպան, Փոքր Ասիան, Կովկասը, նույնիսկ Փոքր Ասիան, և մինչև դեկտեմբերի 26-ը չի նահանջելու, բացի դրանից՝ նաև դեկտեմբերի 18-ից երկրորդ տաք օդի հոսանքն է մոտենալու մեր հանրապետության տարածքին, ապա կարող ենք ասել, որ Ամանորին եթե անգամ տեղումներ լինեն, ապա դրանք Արարատյան դաշտավայրում և Երևանում չեն լինի ձյան տեսքով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին