▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Սուրենյանը` առաջիկա 5 օրերի եղանակի մասին

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է, թե ինչպիսին է լինելու եղանակը` առաջիկա 5 օրերին.

«Առաջիկա 5 օրերին զով եղանակը կպահպանվի
Հանրապետության տարածքում Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցությունը առաջիկա 5 օրերին կպահպանվի:

Հատկապես երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը գրեթե բոլոր շրջաններում զգալի նվազել է, երեկ մայրաքաղաքում առավելագույնը գրանցվել է +32 աստիճան տաքություն, առաջիկա 5 օրերին ջերմային ֆոնում էական տատանումներ չեն սպասվում, ցերեկային ժամերին ջերմաստիճանը հիմնականում կտատանվի +30...+32 աստիճան:

Անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում ինչպես նաև Գեղարքունիքում, մյուս մարզերում տղումները կլինեն համեմատաբար կարճատև և քիչ քանակությամբ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին