▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Սուրենյանը ավտոճանապարհների մասին

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը  իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Փակ են Բավրայի անցակետը, Վարդենյաց լեռնանցքը և Թալին-Մասարա, Ծիլքար-Սպիտակ, Ամասիա-Գյումրի, Գյումրի-Բավրա ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Դիլիջանի, Տիգրանաշենի (Քյարքի) ոլորանները, Ջաջուռ-Լուսաղբյուր, Սոթք-Քարվաճառ, Վանաձոր-Գյումրի, Բերդ-Ճամբարակ, Մաստարա-Լանջիկ, Ալագյազ-Ծիլքար, Արթիկի, Ախուրյանի տարածաշրջանների, Կոտայքի մարզի գրեթե բոլոր ավտոճանապարհները:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

 

 

Լարսի մասին:
Քանի որ մինչև դեկտեմբերի 15-ը ողջ Կովկասում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, եղանակային պայմաններից ելնելով կարծում եմ, որ Լարսը կբացվի դեկտեմբերի 16-ին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին