▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Սուրենյանը` եղանակային սպասվելիք փոփոխությունների մասին

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մեր երկրին հարավից մոտենում են տաք օդային հոսանքներ: Վաղվանից սկսած տեղումները հանրապետության ողջ տարածքում կդադարեն և սեպտեմբերի 18-20-ը բոլոր մարզերոմ սպասվում է պարզ երկինք և առանց տեղումների եղանակ: Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 18-20-ը այսօրվա համեմատ կբարձրանա 5-7 աստիճանով, սեպտեմբերի 20-ին Երևանում հասնելով +30 աստիճանի, այսօրվա +24 փոխարեն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին