▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Սուրենյանին մեղադրում են «ՀայՌուսգազարդ»-ից կաշառք վերցնելու մեջ

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իրեն շատերն են մեղադրում վատ եղանակի համար և հնչող մեղադրանքները բազմաթիվ են: 

«Մեղադրանքները տարբեր են, սկսած նրանից, որ այս մառախուղը ես եմ սարքել՝ կառավարության հետ հանցավոր համաձայնության գալով, «ՀայՌուսգազարդից» կաշառք վերցնելով՝ մինչև այն, որ մենք կարող էինք հակակարկտային կայաններով մառախուղ ցրել, բայց դիտմամբ չենք ցրում, որ շատ կոմունալ մուծենք, և այսպես մեղադրանքների շարան, որ մարդիկ մտածում են, որ մարդ արարածն այնքան է աճել, ու ստեղծի մառախուղ, որը կընդգրկի ամբողջ Արարատյան դաշտավայրը: Մարդիկ այդ միջոցները չունեն իրենց բնակարանները ջեռուցելու և այդ հոգեբանական վիճակից որոշ չափով չարանում են նաև մեր նկատմամբ»,- նշեց Գագիկ Սուրենյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին