▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանը 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, հոկտեմբերի 29-ին 30 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդուն՝ Կարեն Խաչատրյանին։

Այս մասին տեղեկացնում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Գագիկ Խաչատրյանի պաշտպանները հայտարարություն էին տարածել՝ հայտնելով գրավի դիմաց ազատ արձակելու մասին։ Գագիկ Խաչատրյանի գրավի չափը 120 մլն դրամ էր սահմանվել։

«Դատալեքս»-ի տեղեկատվության համաձայն՝ պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդությունների հիմքում դրել է Հայաստանում կորոնավիրուսի տարածման, ռազմական դրության պայմաններում դատական նիստերի ձգձգման, ինչպես նաև այլ հանգամանքներ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին