▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գալու է մի օր, որ նույնիսկ սատանան ու նրա հետևորդներն են հրաժարվելու լինել կապիտուլյանտների փաստաբանները

Ժամանակակից աշխարհում, մտերիմ մարդիկ, միմյանց հետ զրույցում հաճախ հարցնում են. «ո՞վ է քո բժիշկը, կամ ո՞ր բժիշկն է հետևում քո առողջությանը»: Սա կոչվում է առաջընթաց ապրող առողջապահության ընտանեկան բժշկություն: 

Ֆեյսբուքում այս մասին գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Ժամանակակից Հայաստանում, գրեթե բոլոր ընդդիմադիր գործիչների զրույցներում, ստանդարտ հարցերից մեկը դարձել է «...ո՞վ է քո փաստաբանը և ինչի՞ համար են քեզ «դատում» կամ հարցաքննում»:

Սա կոչվում է առաջադիմող ժողովրդավարություն, որտեղ ընդդիմություն լինելը քիչ է մնում դառնա անձնազոհության ու քաջության դրսևորում: Այս տիպի «ժողովրդավարությունը» ողջունող և բռնապետ Ալիևին ռազմավարական գործընկեր հռչակած Արևմուտքը` ձեզ վկա: Արդյունքում` մենք երկիր, մարդկային կյանքեր, ազգային հեղինակություն, հոգևոր-մշակութային ահռելի ժառանգություն ու արժեքներ ենք կորցնում:

Միևնույն ժամանակ` կապիտուլյանտներին չգիտես ինչու, առայժմ ամեն ինչ կարելի է և նրանք փաստաբանի կարիք չեն ունենում:

Սակայն համոզված եմ, որ գալու է մի օր, որ նույնիսկ սատանան ու նրա հետևորդներն են հրաժարվելու լինել կապիտուլյանտների փաստաբանները: Արցախի այսօրվա վիճակն ու օկուպացված Հայաստանը ձեզ վկա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին