Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։
Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների՝ նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»։

Իսկ ավելի վաղ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրել էր.
«19:27 ՀՀ Ոստիկանության ներկայացուցիչներն այս պահին փորձում են ճանապարհ բացել Ամենայն Հայոց Հայրապետի համար։
Նախաձեռնության անդամները, որ փակել են ճանապարհը, շարունակում են վիրավորանքներ և մեղադրանքներ հնչեցնել Նորին Սրբության հասցեին»։
Հիշեցնենք, որ այսօր այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը, շրջափակել մեքենան:
Կարդացեք նաև՝ ՇՏԱՊ. Գարեգին Բ Կաթողիկոսի մեքենան շրջափակված է, ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով. նրան վտանգ է սպառնում


