▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկ, ծնունդդ շնորհավոր

Այսօր սիրված հումորիստ և դերասան Գարիկ Մարտիրոսյանի համար կրկնակի տոն է:  Սուրբ Վալենտինից  բացի նա  նշելու ևս  մեկ առիթ ունի. հենց սիրահարների օրը լրանում է Գարիկի 40-ամյակը: Գուցե վերջինս հետևի ընդունված կարծիքին և չնշի 40-ամյակը, սակայն անթիվ շնորհավորանքներից խոսափել, դժվար թե,  կարողանա: Չէ՞ որ  նրան  հաջողվել է սեր վայելել նաև Հայաստանից  դուրս:

Սակայն Հայաստանում Գարիկը պարզապես սիրված հումորիստ  չէ:  Նա և  «Նոր հայեր» թիմի տղաները КВН-ում, շարունակելով «Երմի» թիմը աշխատանքը, կարողացան ժպիտ և հույս պարգևել, ինչի կարիքը Հայաստանում 90-ականներին իսկապես  զգացվում էր: 

Իսկ դեպի КВН և «Նոր հայեր» տանող ճանապարհը սկսվել էր  1992 թվականին,  երբ Գարիկը, երազելով հոգեթերապևտի աշխատանքի մասին, սովորում էր ԵՊԲՀ-ում և ծանոթացել էր իր ապագա թիմակիցների հետ:  Թերևս պետք է  նշել, որ  հետագայում իր մասնագիտությամբ աշխատելով  ընդամենը  3 տարի, նա  այդքան էլ  չի հեռացել դրանից, չէ՞  որ Գարիկը նույնպես «բժշկում» է մարդկանց հոգիները, սակայն դա անում է արդեն յուրովի` հումորի միջոցով:

Հենց  КВН-ից  հետո սկսվեց  Գարիկի` դեպի հեռուսատատեսություն տանող ճանապարհը: Տարիների  ընթացքում Գարիկին հնարավոր եղավ տեսնել ռուսական ամենահեղինակավոր «Минута славы», «Прожекторперисхилтон» հաղորդումների հաղորդավարի դերում: Չենք կարող չնշել «Comedy club»-ը, որ մինչ օրս  մեծ մասսայականություն է վայելում: Գարիկին հաջողվել է հաղթել ռուսական  Առաջին ալիքով  եթեր հեռարձակվող «Две звевды» հեռուստանախագծում, որտեղ  նա հանդես էր գալիս Լարիսա Դոլինայի հետ:

Այսօր Գարիկ Մարտիրոսյանը սիրված շոումեն է (Գարիկին վստահում են նույնիսկ Ռուսաստանի ներկայիս վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ծննդյան տոնակատարության հաղորդավարի դերը) հումորիստ և դերասան: Սակայն իր հայտնիությանը  Գարիկը շատ նորմալ է վերաբերում և խոստովանում, որ ինքը սովորական տղա է, ում ամենասիրած քաղաքը եղել և մնում է Երևանը:

Դե ինչ, ծնունդդ շնորհավոր իսկական երևանցի Գարիկ Մարտիրոսյան:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին