▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գառնիում ճոպանուղի ու կամուրջ կկառուցեն

«Գառնիում նախատեսվում է ճոպանուղի կառուցել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը։

«Հայտնի բնության հուշարձան համարվող «Քարերի սիմֆոնիա»-ում ցանկանում ենք ծրագիր իրականացնել, որն ուղիղ կապի մեջ կգտնվի «Խոսրովի անտառ» արգելոցի հետ և հետաքրքիր շղթա կձևավորվի:

Ընդհանուր նպատակն է ՝ ունեալ ճոպանուղի, որը կապահովի տեղափոխումը: կլինի նաև կամուրջ, որը ՀՀ քաղաքացիներին ու զբոսաշրջիկներին թույլ կտա տեղաշարժվել ու տեսնել այդ գեղեցիկ վայրը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Մինասյանը տեղեկացրեց, որ նախնական գնահատմամբ, ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5 մլն եվրո:

Նախարարը հավելեց, որ Քարերի սիմֆոնիայում 2017 թվականին ին դրամաշնորհային ծրագրով իրականացվելու են քարտեզարգման, անվտանգության գոտու և անձնագրավորման աշխատանքներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին