▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեներալ Մանվելի կողմից խոշտանգված ազատամարտիկը կմնա անազատության մեջ

«Ժամանակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է պայմանական վաղակետ ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից խոշտանգված, 22 օր շղթայված անազատության մեջ, արջերի հետ նույն վանդակում պահված ազատամարտիկ Աշոտ Իսախանյանին։ Վերջինս կշարունակի մնալ անազատության մեջ և կրել պատժի մնացած 1 տարի 3 ամիսը։

Ազատամարտիկը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը այն բանի արդյունքն է, որ դատական համակարգում դեռևս սերժիզմ է տիրում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Մամուլ ավելին