▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԳԵՆԵՐԱԼ ՄԱՆՎԵԼԻՆ սպասարկող «Համմերի» վարորդը, ժպիտը դեմքին, ԽԱԽՏՈՒՄ Է ՕՐԵՆՔԸ

Այն, որ Ազգային ժողովի պատգամավորները, կառավարության անդամներն ու ուժային կառույցների ներկայացուցիչները հաճախ երթևեկում են մգեցված ապակիներով տրանսպորտային միջոցներով, դա տեսանելի է անզեն աչքով: Հիմնականում ապակիները մգեցնում են, որպեսզի դրսից տեսանելի չլինի մեքենայի ներսը: Իսկ շատ դեպքերում էլ՝ որպեսզի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը չտեսնի, որ վարորդն ու ուղևորը երթևեկում են առանց ամրագոտու և բջջային հեռախոսներն ականջներին պահած:

Այս մասին գրում է shamshyan.com կայքն ու նշում, որ երեկ՝ նոյեմբերի 25-ին, Երևան-Էջմիածին ավտոճանապարհին, Թաիրով գյուղի հատվածում «Համմեր» մակնիշի 10 ԼՍ 045 համարանիշի ավտոմեքենայի վարորդը մեքենան վարում էր առանց ամրագոտու: Նրա կողքին նստած ուղևորը նույնպես առանց ամրագոտու էր:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան հաշվառված է Արմավիրի մարզի Ագեկ գյուղի բնակիչ, Սեյրան Ծատուրյանի անվամբ: Ըստ տեղեկությունների, նշված ավտոմեքենան Ազգային ժողովի պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի շքախմբից է: Վարորդը երբ նկատեց, որ նկարվում է իր օրինախախտումը, այնպիսի մի ժպիտ թողեց, որ հավաքվածները կատակում էին՝ «հայրիկը «Համմերը» տվել է տղային, տղան էլ էս ցրտին ապակիներն իջեցրած, առանց ամրագոտու ժպտերես դեմքով ճեմում է Երևան-Էջմիածին ավտոճանապարհին»:

Հատուկ հիշեցնենք Ազգային ժողովի պատգամավոր Մ. Գրիգորյանին, որ գոնե հարգեք և մի խախտեք ձեր իսկ կողմից ընդունված օրենքները:

Այլ կայքերից և տելեգրամ-ալիքներից վերահրապարակումների սկզբնաղբյուրը նշվում է. Դրանցում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին, որը կհրապարակվի անմիջապես
Պատահարներ ավելին