▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գևորգ Ղարիբյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթեց Էստոնիայի ներկայացուցիչ Հիլարի Մայգիսալուին եւ դուրս եկավ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ Ղարիբյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:1 հաշվով հաղթել էր բուլղարացի Ավգուստին Բոյանով Սպանովին, ապա փայլուն հաղթանակ տարել ադրբեջանցի Մուրադ Բազարովի նկատմամբ (8:0):

Եզրափակիչ գոտեմարտերը տեղի կունենան փետրվարի 12-ին:

Կարդացեք նաև՝ Գևորգ Ղարիբյանը 8:0 հաշվով հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Կարդացեք նաև՝ Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրք ըմբիշին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Սպորտ ավելին