▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերեզմանոցի պահակն ինքն է հրկիզել իր մեքենան. բացահայտում

Հոկտեմբերի 2-ին, ժամը 23.35-ին, ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունից, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատան տարածքում մեքենա է այրվում:

Բաժնի օպերատիվ խումբը շտապ մեկնել է դեպքի վայր:

Գերեզմանատան պահակը տարածքում է եղել: Նա իրավապահներին հայտնել է, որ մոտ երկու ժամ առաջ անհայտ անձինք իրեն ծեծել են, ինչի հետևանքով կորցրել է գիտակցությունը, ապա ուշքի գալով նկատել է, որ այրվում է իր «ՎԱԶ-2101» մակնիշի առանց համարանիշի մեքենան:

Պահակին տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտման: Իրականացվել է տեղազննություն, ականատես-վկաների փնտրտուք, օպերատիվ հարցումներ: Իսկ առավոտյան քրեական հետախույզներն ստացել են օպերատիվ տեղեկություն, որ կատարվածն ընդամենը հանցագործության կեղծակերպում է:

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 3-ին Զովունու բնակիչ, 48-ամյա պահակը ոստիկանության Նաիրիի բաժնում խոստովանել է, որ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ և անհամարժեք վիճակում` ինքն է հրկիզել մեքենան, իրեն ոչ ոք չի ծեծել և ինքը մարմնական որևէ վնասվածք չի ստացել:

Նախապատրաստվում են նյութեր, պահակի անհամարժեքության աստիճանն ու դեպքի հանգամանքները պարզվում են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին