▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերի ընկած հայ զինծառայողի աչքի տակ կապտուկներ են նկատվել. «Առավոտ»

«Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատները ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ չեն ճանաչել իրենց Հակոբին։

 

«Ինքը շատ վախեցած, ընկճված էր, վատ էր, անճանաչելի։ Ոնց որ ուզում էր թաքցնել վախը, բայց չէր կարողանում»,– երեկ «Առավոտ»–ին պատմեց Հակոբի հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանը։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իրենց տպավորությամբ եղբոր նկատմամբ այնտեղ բռնություններ են կիրառվել. «Համազգեստի թևերը պետք է ծալված լինեին, բայց հարցազրույցի ժամանակ թևերը ծալված չէին, ամբողջությամբ փակ էին, կարճաթևով չէր։ Հենց դա էլ կասկած է հարուցել, որ, ամենայն հավանականությամբ, ամբողջ մարմնին կապտուկներ կան։ Աչքի տակի կապտուկն էլ է, կարծում եմ, այնտեղ արվել, տեսանյութում երևում էր, բայց ակնհայտ էր նաև, որ լավ գրիմ էին արել։

 

Ու բացի դա, այդ ամենը շոու էր, ու երեխեն ստիպված խոսում էր»։   Հակոբ Ինջիղուլյանը մեկ տարի 2 ամսվա զինծառայող է, ու Արման Ինջիղուլյանի խոսքերով՝ «Եթե խնդիր ունենար, ոչ թե կգնար Ադրբեջան, այլ կգար Երևան»։ Նա՝ հաշվի առնելով նախորդ դեպքը, երբ Ադրբեջանում գերեվարված հովիվը հարցազրույցից հետո ինքնասպան եղավ, մտավախություն ունի, որ նույն սցենարը կրկնվի. «Վախ է ներշնչում։ Մարդիկ են եղել, որ գերի ընկնելուց հետո հետ են եկել ու 15 օր հետո ինքնասպան են եղել»։ Նա նաև դժգոհեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքից. «Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, բայց Կարմիր խաչը դեռ սպասում է, բայց կարծում եմ՝ կարող էր ստիպել, որ գործընթացն արագացված կարգով լիներ»»,–գրում է թերթը։ 

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին