▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանական ընկերությունը կդադարեցնի զենքի վաճառքը Թուրքիային

Գերմանական անվանի ընկերությունը այլևս Թուրքիային զենք ու զինամթերք չի վաճառի: Թուրքական «Ntv.com.tr» լրատվակայքի տեղեկացմամբ՝ զենքի արտադրության ոլորտում հայտնի «Heckler & Koch»-ը որոշ քաղաքական չափանիշների շրջանակներում վերանայել է այն երկրների ցանկը, որոնց զենք է վաճառում: Այսպիսով, ՆԱՏՕ-ի անդամ երկրները կամ այն երկրները, որոնք այս կազմակերպության հետ սերտ հարաբերություններ ունեն, ինչպես նաև՝ օրինապահության և ժողովրդավարության բարձր մակարդակ ունեցող երկրները ընդգրկվել են «կանաչ ցուցակում»: Ընկերությունը զենք կվաճառի միայն այս ցուցակում ընդգրկված երկրներին: Նախատեսված չափանիշներին չհամապատասխանող երկրները, ինչպես օրինակ՝ Սաուդյան Արաբիան, Մեքսիկան, Բրազիլիան, Հնդկաստանը, ընդգրկվել են «դեղին ցուցակում»: «Heckler & Koch» -ը առաջիկայում այլևս չի պատրաստվում այս երկրներին զենք մատակարարել: «Դեղին ցուցակում» է ներառվել նաև Թուրքիան: Ըստ աղբյուրի՝ այս ցուցակի երկրներին զենք վաճառելու համար ընկերությունը երկար ժամանակ չէր կարողանում Գերմանիայի կառավարությունից թույլտվություն ստանալ: Ուստի այժմ «Heckler & Koch» -ը փոխել է իր մարտավարությունը: Թուրքական կողմի պնդմամբ՝ զենքի մատակարարման վերաբերյալ գերմանական ընկերության և Թուրքիայի միջև ավելի վաղ կնքված պայմանագրերի միակողմանի չեղարկման դեպքում «Heckler & Koch» -ը ստիպված կինի խոշոր փոխհատուցումներ վճարել: Հիշեցնենք, որ օրեր առաջ Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունվել էր բանաձև, որն առաջարկում է Թուրքիայի նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո կիրառել:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին