▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայի ԱԳ նախարարը ճիշտ է համարել Էրդողանի ելույթների արգելքը

Գերմանիայի ներքին գործերի նախարարությունը աջակցել է Էրդողանին միջոցառում կազմակերպելու իրավունք չտված դաշնային կառավարության որոշմանը: Թուրքական ընդդիմադիր «T24» կայքի տեղեկացմամբ՝ Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մայզիերեն «միանշանակ ճիշտ»  է համարել Էրդողանին գերմանաբնակ թուրքերի հետ հանդիպման հնարավորություն չտալու վճիռը: «Գերմանիայում առաջիկայում մեկնարկելիք նախընտրական պայքարից առաջ դրսից միջամտելու փորձերն անընդունելի են»,- ասել է Մայզիերեն:

Նախարարընշել է, որ Թուրքիան Գերմանիայի համար կարևոր գործընկեր է և կշարունակի այդպիսին մնալ, սակայն այդ երկրի հետ հարաբերությունները, վերջին շրջանում այնքան էլ հեշտ չեն: Նա կոչ է արել կարգավորել երկու երկրների միջև ծագած լարվածությունը՝ պնդելով, որ Էրդողանի ու իր համակիրների՝ Գերմանիայում կազմակերպվելիք հնարավոր հանդիպումները այդ առումով որևէ օգուտ չեն կարող տալ: Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը թեմայի վերաբերյալ գերմանացի պաշտոնյաների հայտարարությունները որակել էր որպես «սադրիչ» և  «նենգ»:

«Ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների հարցում ամեն առիթով Թուրքիային դասեր տվողները, ահաբեկչական խմբավորումներին, հեղափոխականներին  ու օրինախախտներին թիկունք կանգնողները, ջանալով խոչընդոտել մեր նախագահի և մեր քաղաքացիների հանդիպմանը, ի ցույց են դնում Եվրոպայում կիրառվող երկակի ստանդարտները», - ասել էր Քալընը:

Հիշեցնենք, որ Էրդողանը հուլիսի 7-8 -ին Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի առթիվ կմեկնի Գերմանիա: Այդ ընթացքում նա մտադիր էր նաև հանդիպում կազմակերպել տեղի թուրք համայնքի ներկայացուցիչների հետ: Բայց Գերմանիայի կառավարությունը մերժել էր նման միջոցառման թույլտվություն տրամադրել:Արտգործնախարար Սիգմուր Գաբրիելը հայտարարել էր, որ երկու երկրների միջև առկա լարվածության պատճառով «նպատակահարմար» չէ Գերմանիայում նման միջոցառում կազմակերպելը: Կանցլեր Անգելա Մերկելը ևս աջակցել էր ԱԳՆ-ի այս դիրքորոշմանը:

Ermenihaber

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին