Թուրքիայի հետ եվրաանդամակցության բանակցությունները կասեցնել առաջարկող եվրախորհրդարանի (ԵԽ) բանաձևի ընդունումից հետո Անկարայի ցուցաբերած կոշտ արձագանքը Գերմանիայում ընկալվել է որպես սպառնալիք:
Միջանկյալ նշենք, որ Էրդողանը սպառնացել էր, որ Թուրքիան փախստականների առաջ կբացի դեպի Եվրոպա տանող դարպասները: «Ուրեմն տեսեք, եթե այսպես շարունակեք, Թուրքիան կբացի այդ սահմանները: Ձեր այդ չոր սպառնալիքներից ոչ ես եմ որևէ բան հասկանում, ոչ իմ ժողովուրդը»: Գերմանական մամուլը բազմաթիվ հրապարակումներ է արել «Էրդողանը սպառնում է Գերմանիային» գլխագրերով:
Գերմանիայի դաշնային կառավարության խոսնակը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ սպառնալիքների լեզվով խոսելը օգտակար չի կարող լինել կողմերից և ոչ մեկի համար: «Եթե ծագում են խնդիրներ, միասին քննարկելը և դրանք լուծելը շատ ավելի գերադասելի է»,- նկատել է տվել կառավարության խոսնաը; Իսկ Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված փախստականների մասին համաձայնագիրը նա բորոշել որպես համատեղ ձեռքբերում և փոխշահավետ գործարք:
Գերմանիայում թուրքական համայնքի ներկայացուցիչները համարում են, որ ԵԽ-ի այդօրինակ որոշումը լուրջ ռիսկի է ենթարկում թուրք-գերմանական հարաբերությունները: Միևնույն ժամանակ նրանք նշում են, որ այդ բանաձևի ընդունումը Եվրոպայում թուրքական լոբբինգի թերացման հետևանքն է:
Աղբյուր` Ermenihaber