▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերությունից վերադարձած Էրիկը՝ աղմկահարույց լուսանկարի մասին

Գերութունից վերադարձած Էրիկն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով երեկ սոցցանցերում աղմուկ բարձրացրած  լուսանկարը:

/filemanager/uploads/erik_rustam.png

«Ուզում եմ մեկնաբանել երեկվանից սոցցանցերի ողողած նյութերը։ Ինչպես գիտեք ես գրեթե 1 տարի է սոցցանցերի հասանելիություն չեմ ունեցել բնականաբար չեմ հետևել ոչ ոքի գործունեությանը, իմ Հայաստան վերադարձից հետո բազմաթիվ մարդիկ օրեկան նախաձեռնում են ինձ հետ հանդիպումներ, և ես մինչ օրս հանդիպել եմ բոլոր ցանկացողների հետ` անկախ նրանց քաղաքական հայացքներից և երբեք չեմ ուսումնասիրել նրանց ով լինելը մինչ հանդիպումս: Այս հանդիպումն ևս եղել է Ռուստամի նախաձեռնությամբ և դրսից հովանավորղի առաջարկով փորձել են նախաձեռնել օգնություն: Մինչ  օրս ես և ընտանիքս ոչ ոքից օգնություն չենք խնդրել և անգամ մեր շրջապատում շատերը տեղյակ չեն, որ մենք բնակվում ենք վարձակալած բնակարանում, իսկ ովքեր ինչ-ինչ հանգամանքներից ելնելով իմացել են այդ մասին, ամեն կերպ փորձում են օգնել մեզ սեփական տուն ունենալու համար: Շնորհակալ եմ բոլորից»,-գրել էնա:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին