««Գետինը մտնե՛ս, սպիտակ մազերիցդ ամաչի՛», «Մենք ստանալու ենք մեր երեխեքին», «500 դոլարի համար երեխայիս գողացար ինձանից, խուլիգա՛ն»,- նման վանկարկումներ հնչեցրին մայրերը «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի» տնօրեն Ռազմիկ Աբրահամյանի հետևից, որը դուրս գալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից, ուղղվեց դեպի ավտոմեքենան:
Հիշեցնենք՝ Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առևտրային կաշառք):