▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գեղարդ» գրվածքով հայկական գաթան ներկայացվել է որպես «ադրբեջանական խմորեղեն»

Վահե Բալբաբյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հարևան քոչվորներն այնքան են լկտիացել հայկական մշակույթն ու ամեն ինչը գողանալու հարցում ու այնպիսի արագություն են հավաքել, որ արդեն զլանում են կեղծել, ինչն իրենց մոտ լավ է ստացվում։

Հանրահայտ TasteAtlas-ում «ադրբեջանական խմորեղեն» բաժնի հիմնական նկարում դրել են հայկական գաթան, որտեղ հայերեն տառերով պարզ գրված է «ԳԵՂԱՐԴ»։

Կարծում եմ, որ մոտ ապագայում կսկսեն «ապացուցել», որ ոչ միայն հայկական եկեղեցիներն են աղվանական, այլ նաև՝ տառերը, և որ իրենք աղվանցիների ժառանգներն են։ Չնայած մինչ օրս պնդում են, որ իբր մեր տառերը եթովպական են»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին