▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարդի համալիրի մոտ մեքենան, 80 մետր շրջվելով, հայտնվել է ձորում. 4 վիրավորներից երկուսը երեխաներ են

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հուլիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի բնակիչ՝ 37-ամյա Լևոն Գալստյանը Գեղարդի եկեղեցական համալիր չհասած ճանապարահահատվածում իր վարած ВАЗ 2107 մակնիշի 21 ՕՍ 546 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լ. Գալստյանը, նրա ուղևորներ՝ Երևան քաղաքի Ավան-Դուրյան թաղամասի բնակիչներ, 29-ամյա Թամարա Սարգսյանը, 7-ամյա Գոռ Գալստյանը և 14-ամյա Համլետ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գառնիի ամբուլատոր կենտրոն, որտեղից էլ, ըստ տեղեկությունների, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված վարորդն ու նրա ուղևորները ընտանիքի անդամներ են։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին