▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղարքունիքում թշնամու անօդաչուներ են խոցվել

Վարդենիսից հենց նոր տեղեկացա, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը քիչ առաջ ոչնչացրեց թշնամու արդեն 2-րդ ԱԹՍ-ն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

«Վարդենիսից հենց նոր տեղեկացա, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը քիչ առաջ ոչնչացրեց թշնամու արդեն 2-րդ ԱԹՍ-ն: Դեռ կա 3-րդը, որը փորձում է շարքից հանել այդ հատվածում մեր ՀՕՊ համակարգը»:

Yerevan.Today-ն էլ հաղորդում է,  որ քիչ առաջ Վարդենիսի շրջանում թշնամու անօդաչուներ են խոցվել։ Անօդաչուներից մեկն ընկել է Նորակերտ գյուղի մոտ, մյուսը՝ Կախակն գյուղում։ Հայտնի չէ՝ դրանք եղել են հարվածային, թե՝ հետախուզական։ 

Ավելի վաղ Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը  Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ Գեղարքունիքի մարզում քիչ առաջ պայթյունի ձայն է լսվել. հավանաբար, անօդաչու թռչող սարք է խոցվել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին