▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերը Սյունիքում ձերբակալություններ են սպասվում

Գիշերը Մեղրիում ձերբակալություններ են լինելու։ 

/filemanager/uploads/2019/09/week-3/Nikol_Pashinyan.jpg

Այս մասին գրում է Hraparak.am-ը՝ հղումա նելով իր ունեցած տեղեկություններին: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել ՝ գիշերը «հավաքել» Մեղրիի այսօրվա ակտիվ տղաներին, որոնք հայհոյում եւ անպատվում էին իրեն։ Եւ դրա համար հիմա իրենց լրատվամիջոցներով, կողմնակիցներով ֆոն են ապահովում, որ դա կազմակերպված էր, Մեղրիի քաղաքապետի անունն են շոշափում։ Գրում են, որ դա հանցագործություն է եւ խուլիգանություն։

Սյունիքում իրավիճակը շարունակում է թեժ մնալ, վարչապետին դեմ է Սյունիքի մեծ մասը եւ դա կազմակերպված չէ, այլ ինքնաբուխ է։

Եթե այս լարված իրավիճակում նաեւ ձերբակալություններ լինեն, չի բացառվում, որ մարզի մնացած քաղաքներում էլ իրավիճակը թեժանա եւ անկանխատեսելի հետեւանքներ ունենա։ Այն, ինչ չկարողացավ անել ընդդիմությունը, անում է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, հրահրելով մարդկանց։

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Դիտեք նաև՝

 

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին