▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գիշերն օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետի որդուն

«ԱրմԼուր»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ գիշերն ուշագրավ իրավիճակ է եղել «Զվարթնոց» օդանավակայանում։

Ժամը 05։00-ի սահմաններում օդանավակայանում ձերբակալել են Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն՝ Խաչատուր Բալասանյանին, ու տարել են Հակակոռուպցիոն կոմիտե։ Նախկին քաղաքապետի որդին անակնկալի է եկել ստեղծված իրավիճակից ու դեռ ավելին՝ երկրից գնում էր, որ հասներ արտերկրում բուժվող հորը, սակայն իրավապահները կանխել են հոր ու որդու հանդիպումը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին