Գիտեի, որ Հասմիկը ծանր հիվանդ է, գիտեի, որ փրկություն չկա...
Բայց մի հրաշքի էի սպասում... Չեղավ այդ հրաշքը...
Հերթական անգամ երկինքը փլվեց իմ շատ լավ բարեկամների գլխին, մեր մեծանուն Իշխան Ղարիբյանի ընտանիքի գլխին...
Ցավս եմ հայտնում Անուշին, իմ հրաշալի ընկեր ու եղբայր Արմեն Խանդրիկայնին...
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում, նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի ժամով` 3.45-ին, մահացել է դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը:
Asekose.am-ը գրել էր սիրված դերասանուհու առողջական խնդիրների մասին` մեջբերելով կյանքով ու հումորով լեցուն դերասանուհու հուսադրող խոսքերը` «Ընդամենը սուր թոքաբորբ ունեի, բայց հիմա արդեն լավ եմ: Շնորհակալություն»: