▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գիտեմ, որ ձեն չեք հանելու ու խելոք-խելոք գնաք ու սրսկվեք». Ռաֆայել Հովհաննիսյանը՝ «AstraZeneca» պատվաստանյութի մասին

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով կորոնավիրուսի դեմ «AstraZeneca» պատվաստանյութից։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Հայաստանը ներկրել է AstraZeneca պատվաստանյութի 24 000 դեղաչափ:

«AstraZeneka կորոնավիրուսի դեմ պատվաստանյութից տարբեր երկրներում մարդիկ են մահանում։ Երկիր կա տասնյակից ավել մարդ։

Ամբողջ աշխարհում հրաժարվում են AstraZeneka պատվաստանյութից։

Պետություններ, որոնք գնել են արդեն AstraZeneka֊ն, չեղարկում են պայմանագրերը։

AstraZeneka-ն համարվում է ամենաանհաջող և վտանգավոր պատվաստանյութն աշխարհում։ Այս ամենի մասին պատմում են Euronews-ով, CNN-ով և այլ ԶԼՄ-ներով, դա ես չեմ բզբզում, դա փաստ է։

Համոզված եմ գուշակեցիք, թե ինչ պատվաստանյութ է բերել Հայաստան ՀՀ Առողջապահության նախարարությունը։

Իհարկե AstraZeneka. և դա այն դեպքում, երբ ամենալավ Moderna ամերիկյան պատվաստանյութն արտադրում է հայ Նուբար Աֆեյանի ընկերությունը։

Ես գիտեմ, որ ձեն չեք հանելու ու խելոք-խելոք գնաք ու սրսկվեք։ Ինչպես ձեն չեք հանում մնացածի վերաբերյալ։ Պարզապես որոշեցի զգուշացնել, խիղճս հանգիստ լինի։ Առողջ եղեք։

Հ.Գ. Եթե հանկարծ որոշեք ձեն հանել, կարող ա ձեզ լսեն ու գոնե ռուսական Sputnik V բերեն մեծ քանակությամբ։ Դրանից գոնե ոչ մեկ չի մահացել»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին