▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գիտեմ՝ ծանր բան եմ գրում, բայց այլևս այլընտրանք չկա». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Բարդ դիլեմա. անվտանգություն կամ էվակուացիա
Արցախի վիճակն օրհասական է դառնում ու այլևս պաթոսի ժամանակը չէ:
Գիտեմ՝ ծանր բան եմ գրում, բայց այլընտրանք չկա էլ:
Բաքվի ու Ստեփանակերտի երկխոսությունն ասիմետրիկ է լինելու. դրա ժամանակ անիմաստ է ակնկալել նույնիսկ քաղաքական ինքնավարության հարցի քննարկում:
Բայց այդ դիալոգը վերջին միջոցն է՝ տեղից շարժելու համար ռուս խաղաղապահներին կամ էլ՝ մի աղոտ հույս ունենալու, որ արցախցիների անվտանգության միջազգային ինչ-որ մեխանիզմ կարող է ստեղծվել:
Գլոբալ իմաստով՝ կամ պետք է վերականգնվի Նոյեմբերի 9-ի ռեժիմը ու ռուսները երաշխավորեն Արցախի ժողովրդի անվտանգությունը (նոր մեխանիզմի ստեղծմանը դժվար եմ հավատում) կամ պետք է մտածել Արցախի ժողովրդի էվակուացիայի մասին:
Հնարավոր դիալոգը վերջին տեստն է, որը կբացահայտի միջազգային բոլոր դերակատարների մտադրությունները ու նրանցից մեր ակնկալիքները կամ դրանց բացակայությունը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին